Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

3/28/2024, 9:27:00 PM

Ճամբարային երկրորդ օրվա ամփոփում

Արևելյան դպրոցում այսօր կրկին հանդիպեցինք 2024-25 ուստարվա համար դիմած վեց տարեկաններին և ծնողական համայնքին։ Մեր ճամբարային երկրորդ օրը հագեցած էր տարատեսակ գործունեություններով։ Ընդհանուր պարապմունքից հետո պայծառ ու ժպտուն վեց տարեկանների հետ ճամբարային օրը շարունակեցինք Արևելյան դպրոցի լուսավոր սրահում, որտեղ իրականացրեցինք «Գույներ և ազդեցություններ» խաղ-գործունեությունը։ Ունկնդրելով կոմիտասյան  երաժշտությունը՝ գունավոր կավիճների օգնությամբ սպիտակ թուղթը վերածեցինք գունառատ ճանապարհի։ Մասնակիցները պատկերեցին մեկը մյուսից հետաքրքիր պատկերներ և պատմեցին դրանց մասին։

Ավելին՝ այստեղ։